Գլխավոր ԵՐԵւԱՆ Արտակարգ իրավիճակ Երևանում. Կենտրոնում կառուցվող բարձրահարկ շենքը պատուհաս է դարձել բնակիչների համար....

Արտակարգ իրավիճակ Երևանում. Կենտրոնում կառուցվող բարձրահարկ շենքը պատուհաս է դարձել բնակիչների համար. (ՖՈՏՈ), ՏԵՍԱՆՅՈՒԹ

0

Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտային կից՝ Նար-Դոսի փողոց 1-ին նրբանցքի 12 տան բնակիչ Վարոս Եսայանը, հոգնել է պատկան կառույցներին անպատասխան նամակներ ուղարկելուց: Բանն այն է, որ նրա տան ցանկապատից ուղիղ մեկ մետրի վրա կառուցվում է բարձրահարակ շենք, որի արդյունքում տունը մթնել է և արև չի հասնում:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վարոսը բազմիցս դիմել է, որ գոնե իրեն փոխհատուցում տրամադրեն, վաճառի այդ բնակարանը և տեղափոխվի, բայց ապարդյուն:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հուսահատ բնակիչը նշեց, որ իր երկու անչափահաս երեխաների և ընտանիքի համար այդտեղ ապրելը դարձել է վտանգավոր: Ասաց, որ շինարարության ժամանակ վնասվել է իր տան կոյուղին, տան վրա ճաքեր են առաջացել և փակվել է տեսադաշտը: Ըստ նրա՝ իր մյուս հարևանների հետ կառուցապատողը եկել է համաձայնության, բայց իր հետ՝ ոչ:

Լուսանկարները և տեսանյութը` shamshyan.com-ի:

Մեկնաբանել