Գլխավոր ԵՐԵւԱՆ ԱՄՆ նախագահի խորհրդականը Ալիևի հետ զրույցում անպատասխանատու և սադրիչ է անվանել սահմանին...

ԱՄՆ նախագահի խորհրդականը Ալիևի հետ զրույցում անպատասխանատու և սադրիչ է անվանել սահմանին տեղաշարժերը

0

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը առանձին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:

Սպիտակ տնից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում Սալիվանը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ Հարավային Կովկասում հաստատելու խաղաղություն, անվտանգություն ու բարօրություն: Միաժամանակ, նշվում է, որ խորհրդականը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

«Սալիվանը  մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածության  առիթվ և շեշտել, որ ռազմական տեղաշարժերը չդեմարկացված սահմանների մոտ անպատասխանատու և սադրիչ քայլեր են: Նա ողջունել է երկու կողմերի միջև շարունակվող շփումները և երկու առաջնորդների հանձնառությունը՝ խնդիրը կարգավորելու խաղաղ ճանապարհով»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահի խորհրդականը անհրաժեշտ է համարել երկու երկրների կողմից միջազգային սահմանների հաստատման  վերաբերյալ պաշտոնական քննարկում իրականացնելը:

Նա ևս մեկ անգամ վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ հասնելու տարածաշրջանային հաշտեցման ինչպես երկկողմ հարաբերությունների միջոցով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ էր համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել