Անցած մեկ օրում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար: Վթարներն ու վրաերթերը ներկայացրել է ՀՀ ոստիկանությունը:
Մայիսի 20-ին, ժամը 20.50-ին, Երևանի Վաղարշյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Եվս մեկ վթար է գրանցվել մայիսի 21-ին, ժամը 13.30-ին: Երևանի Բագրատունյաց փողոցում բախվել են «Օպել» մակնիշի երեք մեքենա, որոնցից մեկի 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:




