Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 45-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ....

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 45-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. ՖՈՏՈ

0

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 45-ամյա Ստեփան Գալստյանը իր վարած Mercedes C230 մակնիշի 50 ՏT 101 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել բաժանարար գոտու հատվածում։  Shamshyan.com-ի  փոխանցմամբ  վթարի հետևանքով վարորդ Ս. Գալստյանն ու նրա ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Նաստյա Չեխովսկայան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց,  որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել