Գլխավոր Հասարակություն Տղաները մեկնում են ծառայության. զորակոչը՝ Գավառում

Տղաները մեկնում են ծառայության. զորակոչը՝ Գավառում

0

Գեղարքունիքի մարզում 2021 թվականի ամառային հերթական  զորակոչը կատարվել է ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման  Գավառի բաժանմունքից:

Զորակոչի արարողությանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ եւ հարազատներ:

Գեղարքունիքի  մարզպետ Գնել Սանոսյանը նորակոչիկներին մաղթել է անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ հայրենի օջախներ:

«Մեր տղաները մեկնում են ծառայության՝  նոր շունչ, նոր ուժ եւ նոր լիցքեր հաղորդելու Հայոց բանակին:
Սիրելի՛ նորակոչիկներ, բանակում ձեզ են սպասում ձեր նոր ընկերները:
Հայոց բանակը շատ փորձությունների միջով է անցել,  եւ դուք ձեր ծառայակից ընկերների հետ միասին պետք է  ձեռք-ձեռքի տված հզորացնեք այն, ձեր ընկերների հետ աջակից լինեք մեր պետության, Հայոց սահմանների պաշտպանության գործին:
Ձեր ծնողների եւ մեր բոլորի աղոթքներն ու բարեմաղթանքները ձեզ:
Խաղաղ   ծառայություն եւ բարի վերադարձ»,- նշել է Գնել Սանոսյանը:

Օրհնության կարգ է կատարել Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ տեր Նշան քահանա Սարգսյանը:

«Մենք պարտավոր ենք աղոթք բարձրացնել առ Աստված  այն տղաների համար, ովքեր վաղը կամ մյուս օրը կհամալրեն մեր զինվորների շարքերը: Մենք ուզում ենք,  ինչպես որ այս ուրախության հնչյունների ներքո մեկնում եք ծառայության, նույն տրամադրությամբ էլ ձեզ դիմավորել: Բարի երթ եւ խաղաղ ծառայություն, սիրելի՛ նորակոչիկներ»,- նշել է տեր Նշան քահանա Սարգսյանը:

Զորակոչը մարզում կշարունակվի   մինչեւ 2021 թվականի օգոստոս ամիսը:

Մեկնաբանել