Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Գորիսի համայնքի ղեկավարը մի գործով ամբաստանյալ է, մեկով՝ վկա

Գորիսի համայնքի ղեկավարը մի գործով ամբաստանյալ է, մեկով՝ վկա

0

Քիչ առաջ Երեւանի սրճարաններից մեկից բերման ենթարկված  Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը չի ձերբակալվել։ Ըստ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանի, Առուշանյանը ունի վկա–կասկածյալի կարգավիճակ, նա պետք է հարցաքնվեր Գորիսի Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի դեմ հարուցված քրգործով։ Առուշ Առուշանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց

Հիշեցնենք, որ Ավետյանը ձերբակալված է։ Ըստ ՀՔԾ-ի՝ Ավետյանը Քարահունջի 4 բնակիչների այս տարվա մայիսին 100-220 հազար դրամ է փոխանցել ու նրանց հարկադրել մասնակցել «Հայաստան» դաշինքի Գորիսի հանրահավաքին, հետո էլ նրանց ստիպել մասնակցել ընտրություններին ու ընտրել նույն դաշինքին։ Քարահունջի մեկ այլ բնակչի էլ 100 հազար դրամ ֆինանսական աջակցության տրամադրումն է կազմակերպել՝ սոցիալական առողջական խնդիրների լուծման համար, հետո այդ բնակչին ու նրա ամուսնուն գումարը ներկայացրել որպես ընտրակաշառք՝ «Հայաստան» դաշինքի քարոզարշավին՝ ապա ընտրությանը մասնակցելու դիմաց

Առուշանյանն արդեն ամբաստանյալի կարգավիճակ ունի, գործը Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի վարույթում է։ Առուշանյանը մեղադրվում է ՀՀ քրօրենսգրքի 4 հոդվածներով․ 188–ի 3-րդ մասի 1-ին կետ (Ապօրինի ձեռնարկատիրությունը), 291 հոդվածի 2-րդ մաս (Ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը), 322 հոդվածի 2 մաս (Ինքնիրավչությունը), 113 հոդվածի 2-րդ մասի 3.6 կետով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):

Մի այլ գործով էլ նյութեր են նախապատրաստվում, քանի որ ՝ պարզվել է, որ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանն ու Իրինա Յոլյանը 2020թ. հունվարից մինչեւ 2021թ. հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում ընդունված եւ հաստատված շուրջ 91 որոշումներով Գորիս համայնքի 836 բնակչի, որպես դրամական աջակցություն հատկացված 59.575.000 դրամը, մեծամասամբ վատնվել է՝ այն տրամադրվելով ակնհայտ ապահովված անձանց, ինչպես նաեւ պարզվել է նույն անձանց մի քանի անգամ դրամական աջակցության տրամադրման դեպքեր:

Մեկնաբանել