Աշունը բավական հետաքրքիր է լինելու ՏԻՄ ընտրությունների առումով: Այս մասին Գյումրիում ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:
Կշարունակի՞ պաշտոնավարել Շիրակի մարզպետը: Պապիկյանն ասաց, ներկա պահին կա գործող մարզպետ, աշխատանքից գոհ ենք, այլ որոշում չունեն:
Գո՞հ են արդյոք Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատանքից և ո՞վ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու քաղաքապետի թենածուն:
«Բարձր եմ գնահատում քաղաքապետի աշխատանքը, մնացածը հաջորդիվ»,-ասաց Պապիկյանը:
Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գյումրու քաղաքապետի թեկնածուի մասով շատ ասելիք այս պահին չուներ Սուրեն Պապիկյանը: Բայց շեշտեց՝ ինտենսիվ քննարկումների մեջ են, ուղղակի չի կարող անուններ բարձրաձայնել:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




