Արցախի պետական համալսարանը ցավով տեղեկացնում է որ մարտի 4-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը։
Ա. Դանիելյանը 2018 թվականից ոչ ֆորմալ կրթական ծրագրով մեդիադասընթացներ էր անցկացնում ԱրՊՀ «Լրագրություն» կրթական ծրագրի ուսանողների համար։ Մեծ է նրա ներդրումը վերջին տարիներին ԱրՊՀ-ում «Լրագրություն» կրթական ծրագրով սովորող ուսանողների մասնագիտական կայացման գործում։
Նա իր մարդկային որակների, մասնագիտական կարողությունների ու լրագրողական մեծ փորձի շնորհիվ վայելում էր ուսանողների եւ գործընկերների սերն ու հարգանքը։




