Գլխավոր Արտակարգ Մերկասառույցի պատճառով հերթական ողբերգական ավտովթարը Սյունիքի մարզում

Մերկասառույցի պատճառով հերթական ողբերգական ավտովթարը Սյունիքի մարզում

0

Երե  մարտի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ըստ shamshyan.com-ի,
Ժամը 16:30–ի սահմաններում Երեւանում ժամանակավորապես բնակվող Արցախի Հանրապետության քաղաքացի, 52-ամյա Անդրանիկ Դանիելյանը իր վարած «Mitsubishi Pajero io» մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 214.2-րդ  կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, գլորվել եւ հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով  ուղեւոր, Երեւանի բնակիչ, 45-ամյա Անահիտ Դանիելյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի քույրն էր:

Տեղեկացնենք, որ մահացածը լրագրող Անահիտ Դանիելյանն էր։

Մանրամասները սկզբնաղբյոր կայքում։

Մեկնաբանել