Գլխավոր Արտակարգ Պատերազմում 2 ձեռքից զրկված 18-ամյա Կարենի դեմքից ժպիտը չի պակասում. վստահ է՝...

Պատերազմում 2 ձեռքից զրկված 18-ամյա Կարենի դեմքից ժպիտը չի պակասում. վստահ է՝ ամեն ինչ լավ է լինելու

0

18-ամյա Կարեն Խլոպուզյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ է: Մի քանի ամսվա զինծառայող է եղել, երբ վերսկսվել է Արցախյան պատերազմը: Հակառակորդի անօդաչու թռչող սարքից արձակված ռումբի պայթյունից երիտասարդը կորցրել է 2 ձեռքը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:

Կարենը բանակ է զորակոչվել այս տարվա հուլիսին, ծառայության անցել Հադրութում: Ծառայությունից դժգոհ չի եղել, ամեն ինչ նորմալ է անցել: Հայացքն անմիջապես փոխվում է, երբ հնչում է պատերազմի վերաբերյալ հարցը: Կարենի ժպիտը մի պահ սառչում է, նա հայացքը թեքում է, ապա նորից նայում ինձ ու սկսում իրեն հատուկ լրջությամբ ու զինվորականին վայել ճշգրտությամբ պատմել՝ կարճ ու կոնկրետ. «Ճաշարանում էինք, ժամը 07:30-ի կողմերն էր, հրաման եկավ, բարձրացանք դիրքեր»: Հարցին՝ կպատկերացնե՞ր, թե ուր է գնում կամ ինչ վիճակ է հենց սահմանին, ասաց. «Ով կպատկերացներ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել