Գլխավոր Հասարակություն Փետրվարի 1-ին դեպի Մոսկվա 4 չվերթ է նախատեսված

Փետրվարի 1-ին դեպի Մոսկվա 4 չվերթ է նախատեսված

0

Փետրվարի 1-ին Հայաստանից դեպի Մոսկվա 4 չվերթ կիրականացվի: «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 1-ին դեպի Մոսկվա չվերթներ են իրականացնելու «Armenia», «Aeroflot» և «Red Wings» ավիաընկերությունները:

«Armenia» ավիաընկերությունը փետրվարի 1-ին չվերթներ է իրականացնելու նաև Միներալնիե Վոդի և Դոնի Ռոստով ուղղություններով:

Փետրվարի 1-ին և 2-ին չվերթներ են նախատեսված նաև դեպի Վիեննա, Դոհա, Մինսկ, Դուբայ, Թեհրան, Բեյրութ և Կիև:

Հիշեցնենք, որ 2021թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ՀՀ քաղաքացիները օդային ճանապարհով ՌԴ սահմանը կարող են հատել «Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում:

Մեկնաբանել