Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Ապօրինի հատել էր 32 ծառ ու գործի վրա բռնվել․ Հրազդանի ոստիկանների բացահայտումը....

Ապօրինի հատել էր 32 ծառ ու գործի վրա բռնվել․ Հրազդանի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

0

Մայիսի 16-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ապօրինի ծառահատման վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել։ Ըստ տվյալների՝ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի անտառահատվածում 32-ամյա քաղաքացին ծառեր էր ապօրինի կտրում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տղամարդը ապօրինի հատել էր տարբեր տեսակի և տարբեր տրամագծի 37 ծառ և փայտանյութը բեռնել իր «Ֆորդ» ավտոմեքենան:

Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ավտոմեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Մեկնաբանել