Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Ես իմ աշխատասենյակում եմ. Կոտայքի մարզպետը՝ իր հրաժարականի լուրերի մասին

Ես իմ աշխատասենյակում եմ. Կոտայքի մարզպետը՝ իր հրաժարականի լուրերի մասին

0

Մամուլում տևական ժամանակ է ինչ լուրեր են շրջանառվում, որ Մեսրոս Մեսրոպյանը շուտով հեռանալու է Կոտայքի մարզպետի պաշտոնից: Որպես նոր մարզպետի թեկանածու շրջանառվում է Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանի անունը:

Մեսրոպյանը ՀԺ-ի հետ զրույցում շրջանառվող լուրերին ի պատասխան, նշեց, որ ինք այս պահին լիարժեք իրականացնում է Կոտայքի մարզպետի լիազորությունները:

«Ես իմ աշխատասենյակում նստած աշխատանքային խորհրդակցություն եմ իրականացնում»:

Խոսելով  խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին, Մեսրոպ Մեսրոպյանն ասաց իր մասնակցության վերաբերյալ վերջնական հայտարարություն կանի, և հավելեց, որ ամեն բան անելու է, որպեսզի իշխող քաղաքական ուժը հաղթանակ տանի այս ընտրություններում:

Մեկնաբանել