Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Աբովյան-Նոր Գեղի-Նոր Հաճն խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են 34-ամյա Վարդուհի Բ-ի վարած Mazda 3 մակնիշի և 29-ամյա Գուրգեն Խ-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկով։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:



