Գլխավոր Ահազանգ Սողանքի հետեւանքների վերացումից հետո Գորիս-Կապան ավտոճանապարհը երկկողմանի երթեւեկելի է

Սողանքի հետեւանքների վերացումից հետո Գորիս-Կապան ավտոճանապարհը երկկողմանի երթեւեկելի է

0

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 13-ին, ժամը 17։56-ին ահազանգ է ստացել, որ մայիսի 13-ի առավոտյան Գորիս-Կապան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Խոտանան գյուղում, տեղի է ունեցել սողանք։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ «Գորիսի ՃՇՇ»-ի աշխատակիցների կողմից կատարվել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. ճանապարհը երկկողմանի երթեւեկելի է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Մեկնաբանել