Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Ուժեղ կարկուտ Լոռիում (վիդիո)

Ուժեղ կարկուտ Լոռիում (վիդիո)

0

Հունիսի  29-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում: Մի շարք համայնքներում՝ Բազում, Քարաձոր եւ մարզկենտրոն Վանաձորին հարակից գյուղերում այն մեծ ավերածություններ է առաջացրել:

Ինչպես «Ռադիոլուր»-ին տեղեկացրել են Քարաձոր համայնքի բնակիչները, կարկուտը տեւել է  շուրջ 15 րոպե: Գրեթե հավկիթի չափերի հասնող կարկտահատիկները մեծապես վնասել են ցանքատարածություններ ու պտղատու ծառեր:

Բնակիչների խոսքով՝ կարկուտը կոտրել է ընկուզենու ծառերի ճյուղեր՝ գրեթե հասունացած բերքով:

Լոռու մարզպետարանի Գյուղատնտեսության  եւ բնապաhանության վարչության պետ Արուս Թումանյանը  «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց, որ վնասի չափի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:

Առաջիկայում գյուղերում կկազմվեն եւ մարզպետարան կներկայացվեն արձանագրություններ՝ վնասների մասին: Ըստ այդմ էլ՝ կգնահատվեն գյուղացիների կրած վնասի չափերը:

Մեկնաբանել